Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան
26/10/2020 11:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում