Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա

Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի փոխարտգործնախարարը ԼՂ հարցով կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին փոխարտգործնախարար Աբաս Արաղչին կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ նպատակ ունենալով առաջ տանել Թեհրանի՝ ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է en.irna.ir-ը, այսօր առավոտյան պաշտոնյան ժամանել է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգ, որպեսզի ուսումնասիրի հայ-ադրբեջանական հակամարտության գոտուն մոտ գտնվող տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում