Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով
27/10/2020 22:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ ամերիկացի ղեկավարը նախօրեին ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հրադադարը Երևանի և Բաքվի միջև պահպանվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում