AM | RU
USD
EUR
RUB

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին. Տիգրան Խաչատրյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսինքն՝ այն ապրանքները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը կազմակերպելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափումներ չենք կիրառում»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ 2021 թ. հունվարի 1-ից հետո տնտեսվարողները կարող են թուրքական ապրանքների փոխարեն ապրանքներ ներկրել Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից կամ Չինաստանից:

«Վստահ եմ, որ այդ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Այսինքն՝ եթե իրենք չեն ներկրելու թուրքական ծագման վերջնական ապրանքատեսակներ, դա կարող են անել այլ շուկաներից: Դա բիզնես որոշում է, որը կկայացնի ցանկացած տնտեսվարող՝ հաշվի առնելով այն այլընտրանքային հնարավորությունները, որոնք կան»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ թուրքական ապրանքների արգելանքից հետո Հայաստանում գնաճ չի սպասվում:

«Մենք խոսում ենք ամբողջ մեր շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի հետ: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցրած որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն, հետևաբար, վստահաբար գնաճ չի լինի: Ներկրումներ կիրականացվեն այլ շուկաներից, կլրացվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ մյուս քվեաթերթիկները ճղեմ, ասում են՝ մի ճղի. քաղաքացին դժգոհ է Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում. Նիկոլը չպետք է լինի ու վերջ»․ Հրանտ Բագրատյան «Սթափվեք, գժուկնե՛ր». Արշավիր Ղարամյանը դիմել է բոլոր ուսադիր կրող զինվորականներին Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին Այս ընտրությունը իր որակով շատ նման է 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությանը «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ ընտրողներից մեկը մյուսին հուշել է ընտրել Փաշինյանին․hetq.am Քոչարյանը մեկնաբանել է հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստը «Հայաստան» դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան`իբրև թե բացատրություն տալու. Արամ Վարդևանյան Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում. Աշոտյան Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում Գորիսում սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի շտաբում և շտաբի ղեկավարների տներում խուզարկություն է ՄԻՊ-ն առավոտից դիտարկում է ընտրական գործընթացը․ հրապարակվել են թեժ գծի հեռախոսահամարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 Արմեն Չարչյանն ազատ է արձակվել Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են Պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք. «Գելլափ» Վազգեն Մանուկյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Խոշոր վթար՝ Գեղարքունիքում Հրահանգ են ստացել քվեաթերթիկները անվավեր դարձնել. ահազանգ Դատարանը քննում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը․ ՈՒՂԻՂ Հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն Ադրբեջանը փաստացի ստանում է հետախուզական վիճակագրություն. փորձագետը մանրամասներ է հայտնում Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը ոստիկաններին Շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Վանեցյան «Սևան » հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը Անձնագրային և վիզաների վարչության հայտարարությունը Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելն անպտղությամբ չի սպառնում. պատվաստանյութի ստեղծող «Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի Ռուսաստանում օդանավ է կործանվել. Զոհեր կան. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan