«Ֆրանսիայում և Ավստրիայում ահաբեկչությունները ԵՄ-ին չեն ստիպի հրաժարվել իր արժեքներից». Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ

«Ֆրանսիայում և Ավստրիայում ահաբեկչությունները ԵՄ-ին չեն ստիպի հրաժարվել իր արժեքներից». Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները Եվրոպային չեն ստիպի հրաժարվել իրենց հիմնարար արժեքներից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսը Աթենքում կոմիտեի 130-րդ նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վարվիցիոտիսի խոսքով՝ Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք փաստացի նպատակ ունեին վախեցնելու, չեն ստիպի հետ կանգնել իրենց որդեգրած արժեքներից։

«Եվ շատ կարևոր է ոչ միայն ցավակցություն փոխանցել զոհերի ընտանիքներին, ոչ միայն ասել, որ մենք իսկապես մտահոգված ենք այդ հասարակություններում տիրող իրավիճակով, այլև ազդանշան ուղարկել, որ մենք հավատարիմ ենք մեր հիմնարար արժեքները պաշտպանել ցանկացած վտանգի, այդ թվում՝ ահաբեկչության դեպքում»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում