Լիբերալները, չամուսնացածներն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հօգուտ Բայդենի են քվեարկել

Լիբերալները, չամուսնացածներն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հօգուտ Բայդենի են քվեարկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկները ցույց են տվել, թե թեկնածուներից ամեն մեկը որ սոցիալական խմբերի շրջանում որքան համակիրներ ունի, գրում է ABC News-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը բավականին շատ աջակիցներ ունի ամուսնացած կանանց ու տղամարդկանց շրջանում (54%), մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին այս սոցիալական խմբում քվեարկել է 44%-ը:

Չամուսնացածների շրջանում Թրամփը ստացել է ձայների 40%, իսկ Բայդենը՝ 57%-ը:

Գործող նախագահի օգտին ավելի շատ քվեարկել են սպիտակամորթները՝ 57%, մինչդեռ Բայդենը ձայների առավելություն (87%) է ստացել սևամորթ ընտրողների շրջանում:

18-44 տարիքային խմբում առավել շատ ձայներ (56%) է հավաքել Բայդենը, իսկ Թրամփը` 45+ տարիքային խմբում (50%):

Բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը (55%) ևս քվեարկել է Բայդենի օգտին:

Լիբերալ (89%) և չափավոր (64%) քաղաքական դիրքորոշում ունեցողների մեծ մասը քվեն տվել է հօգուտ Բայդենի, իսկ Թրամփն առավելության է հասել պահպանողականների (84%) շրջանում:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը (61%) քվեարկել է Բայդենի օգտին: Թրամփը ստացել է նրանց քվեների 28%-ը:

Ընդհանուր առմամբ, Բայդենն առավելություն ունի կին ընտրողների (56%), իսկ Թրամփը տղամարդկանց շրջանում (49%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում