ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Բայդենը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Բայդենը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ջո Բայդենն անհավանական մանդատ է ստացել։ Շուտով նա փոխնախագահից կդառնա նախագահ Ջո Բայդենը։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», – ասել է Փելոսին լրագրողներին։

Նրա խոսքով՝ այս առավոտյան պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթանակ տարել ընտրություններում: Սենատոր Կամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում