Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք լինեն. Վանեցյան (տեսանյութ)

Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք լինեն. Վանեցյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, մեկ օր առաջ ներողություն կխնդրեր և թողներ իր պաշտոնը: Հանրային ճնշման արդյունքում մենք կհասնենք նրան, որ նա հեռանա. Հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ 16 կուսակցութունների հետագա անելիքների հետ կապված ճանապարհային քարտեզը պատրաստ է, քննարկումները ավարտվել են քաղաքական ուժերի հետ և առաջիկա օրերին կհրավիրեն մամուլի ասուլիս և կներկայացնեն:

Հարցին, որ, եթե արտահերթ ընտրություններ լինեն ձեր քաղաքական ուժը մասնակցելո՞ւ է ընտրություններին, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն անպայման մասնակցելու է, սակայն որ տեղում կլինի կորոշի քաղաքական ուժերը և ժողովուրդը. «Մենք ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու խնդիր չունենք, որովհետև պետք է մեծ քաջություն ունենալ, որ քանդված երկիրը հիվանդ, պառակտված հասարակությունը, որը կա վերցնես պատասխանատվությունը ղեկավարելու»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեկ անգամ, հանդիպման ժամանակ ներկայացրել է իմ դիրքորոշումը, որ պետք է ստեղծվի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն, որոշ ժամանակ անց Ազգայինն ժողովի արտահերթ ընտրություններ:

Հարցին, թե ո՞ւմ եք տեսնում Ազգային համաձայնության կառավարության ղեկավար, Վանեցյանը նշեց, երբ որոշումը կայացվի կներկայացնի, բայց լինելու է բոլորի կողմից ընդունված անձ. «Ես կոռեկտ չեմ համարում ինքս հայտարարեմ, մոտակա օրերին կհայտարարեն, բայց կարող եմ ասել, որ հնարավոր վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել մի քանի անձ: Սկզբում կունենանք ժամանակավոր կառավարություն, որից հետո կլինեն ընտրություններ և ժողովուրդն է ի վերջո որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում