Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները

Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և փոխզիջումների որոնումը պետք է սկսվեն Կիևի իշխանությունների կողմից ռուսական Ղրիմի կարգավիճակի ճանաչմամբ: Նման կարծիք է հայտնել Ղրիմի շրջանի սլավոնական ժողովուրդների ասամբլեայի համանախագահ Ռոման Չեգրինեցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի առաջին նախագահը և Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբում Կիևի ներկայիս ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկն ասել է, որ պետությունների միջև հակասությունները լուծելու համար Մոսկվան և Կիևը պետք է բանակցություններ վարեն Ղրիմի վերաբերյալ: Նրա կարծիքով, բանակցությունների և փոխզիջումների միջոցով կարելի է հասնել հակամարտությունների և խնդիրների կարգավորմանը:

«Կրավչուկը բացարձակապես այն մարդը չէ, որի խոսքերին պետք է վստահել: Ցանկացած փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտոնական Կիևը վերջապես ճանաչի բոլորի համար հասկանալի աքսիոմը՝ Ղրիմը Ռուսաստան է, միշտ եղել է և կլինի: Հենց այս պարզ ճշմարտությունից էլ պետք է սկվեն բոլոր բանակցությունները և փոխզիջումների որոնումը», – լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է Չեգրինեցը:

Ըստ նրա, անկասկած, վաղ թե ուշ, ռուս-ուկրաինական հարաբերությունները կհասնեն նոր որակական մակարդակի՝ ի շահ եղբայրական ռուս և ուկրաինացի ժողովուրդների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում