AM | RU
USD
EUR
RUB

Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՇուշիի բնակիչ Նարի Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նշելով, թե քանի որ իր տունը հանձնել է թշնամունը, ինքը գալու է բնակվի Արայիկ Հարությունյանի տանը։

«Արայիկ Հարությունյան

2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներիս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել վերանորոգել եմ, կահավորել եմ, որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի, ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։


Այսքան տարիների ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում Երևանում։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ, տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել ,որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից, ամեն օր մի նկար էի դնում համացանցում ,որ մեր շուշեցիները չհուսահատվեն, որ սաղ լավ է լինելու,բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։

Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի ինչու չասացիք ,որ Շուշին նվիրել եք թշնամուն ,գոնե կկարողանայի իմ տան փաստաթղթերը վերցնեի ,գոնե իմ բալիկի իրերը վերցնեի,որ ամեն րոպե հիշում է իր իրերը։

Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը,ես էլ ի վիճակի չեմ 7 օրվա համար 300$ տալ։

Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։

Պատրաստվեք պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը, որ երազում էէէէէէ՜ր, ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբթվաաա վերանորոգած տանը։

Ես կգամ և կապրեմ ձեր տանը մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։

Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել ,որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր, կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն:

Լրահոս
Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը. տեսանյութ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Բերձորի Սբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերը․ տեսանյութ 54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». թուրք պաշտոնյա Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ. Tert.am Ոստիկանությունը կրակ է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են գալիս. Ջերմաստիճանը կբարձրանա Արցախի նախագահը զորացրման հրամանագիր է ստորագրել Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու երկաթե ձողերով կոտրել Mercedes-ը ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասին Գիշերը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել․ Արցախի ՊՆ Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ տեսանյութ Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրո Բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին. «Հրապարակ» Ոսկու և արծաթի գներն աճել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan