«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– հայտարարել է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում