Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար)
22/01/2021 21:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում:
«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ կարող եմ պատվաստվել: Այսօր ստացել եմ առաջին դոզան և ինձ հիանալի եմ զգում»,- գրել է Գեյթսը:
Հիշեցնենք, որ Բիլ Գեյթսի անունը կորոնավիրուսի բռնկման սկզբնական օրերին շրջանառվում էր «չիպավորման» վարկածի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում