AM | RU
USD
EUR
RUB

Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Hetq.amԴեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակաուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի, գրում է Hetq.am–ը:

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու:

Hetq.am–ը ներկայացնում է Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը և հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը և այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումները հանձնված բնակավայրերում

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարություն, որից հետո Շուշիի շրջանից երեք համայնք՝ Շուշի քաղաքը, Քարին տակ և Քիրսավան գյուղերն անցան Ադրբեջանի ենթակայության: «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) անցնող 26 տարիներին խոշոր կապիտալ աշխատանքներ է իրականացրել Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում:

ՀՀՀ-ի ներդրումները Ադրբեջանին հանձնված Հադրութի շրջանում

Հադրութում զարգացման ծրագրեր են իրականացրել «Հայաստան» հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): ՀՀՀ-ն հիմնական ներդրումները կատարել է ենթակառուցվածքներ ստեղծելու, սոցիալական և առողջապահական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հայ բարեգործական ընդհանուր միության ներդրումները Հադրութում

ՀԲԸՄ-ի համար առաջնայինը Արցախի վերաբնակեցումն էր և 2002 թ.-ին սկսեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸՄ-ի Արցախը վերաբնակեցնելու ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Միությունը Նորաշենում կառուցել է 20 տուն, բուժկետ, մանկապարտեզ և դպրոց: Դպրոցը, որը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Արցախում ՀԲԸՄ-ի կառուցած 30 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բարեշեն գյուղում կառուցել են 10 տուն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս
«Կանացի». Լուսինե Թովմասյանի վառ կերպարը Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար) «Ուզում եմ դառնալ Թուրքիայում ՀՀ դեսպան». ի՞նչ երազանք ունի Իմ Քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ «Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան Տիրան Խաչատրյանը այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոտքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան,Գորիս-Շուռնուխ ճանապարհին,ինչ ուզում անում է Դու կորցրել ես մի ողջ սերունդ, բայց բողոքում ես, որ ձեթը թանկացել ա. Վահրամ Սահակյան (տեսանյութ) Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Պատերազմի 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն է իրանացվել. Սեյրան Օհանյան Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը Քաղաքացիները Արծրուն Հովհաննիսյանին օդանավում ճանաչել են ու անպատվել.news.am Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար) Իննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար) Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց. Ա. Այվազյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին Մարդ պետք ա կամ իդիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյան ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանը օրենքները չի ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Վաղը՝ ժամը 13.00-ին, կմեկնարկի ընդդիմության ավտոերթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan