ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վավերացնում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բանաձևին կողմ է քվեարկել 107 խորհրդարանական, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 24: Հեռարձակումն անցկացվել է ԵԽԽՎ կայքում:
Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում կատարվել է 11 փոփոխություն, ներառյալ պատվիրակության լիազորությունները չհաստատելու առաջարկը և հարցի քննարկումը հունիսյան նստաշրջանին հետաձգելու առաջարկը: Խորհրդարանականները դեմ են քվեարկել այս 2 փոփոխություններին:
Նստաշրջանի առաջին օրը` հունվարի 25-ին, ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցևան առաջարկել է ըստ էության վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Ընթացակարգի մասին նրա հայտարարությունից հետո քվեարկություն է կատարվել, որի արդյունքում մեծամասնությունը պաշտպանել էր Ուկրաինայի ներկայացուցչի գաղափարը վիճարկել պատվիրակության լիազորությունները կազմակերպության կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն. 38 խորհրդարանականներ հինգ տարբեր ազգայիններից պատվիրակություններից կողմ էին քվեարկել դրան:
Ռուսաստանի խորհրդարանականները բազմիցս նշել են, որ իրենց իրավունքների սահմանափակումն անընդունելի է, և եթե վեհաժողովը սատարի այս որոշումը, նրանք կհեռանան հարթակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում