ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան մեկնել բացառապես օդային ճանապարհով․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան մեկնել բացառապես օդային ճանապարհով․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times.am: ՀՀ ԱԳՆ պարզաբանում է տարածել Վրաստան մուտքի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում