Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին. թուրքագետ

Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին. թուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը իր էջում գրում է. 

«Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։
Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է…
Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.
– Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Շավուշօղլուն
– Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
– Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
– Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
– Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան
Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։ Որևէ այլ պետություն, միջազգային կառույց այդպիսի մեկնաբանություն չի տվել։
Կարծում եմ՝ շատ մեկնաբանելու կարիք չկա նրանց համար, ովքեր կարողանում եմ կարդալ քաղաքական տեքստեր»

Հետևեք մեզ նաև Telegram-ում