Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ)

Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ)

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և տեղադրել տեսանյութ։

«Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։

Անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։

Նորարարական մշակումների հետ զուգահեռ շատ կարևոր է նաև արդեն գոյություն ունեցող, պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը, թե տնտեսական, թե ռազմավարական առումներով։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում