Արմեն Սարգսյանը մեկնել է Ադրբեջա՞ն. «Իրավունք»
09/03/2021 10:15
Նմանատիպ
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ-ում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական շահերի կամակատարն է մեր տարածաշրջանում:
– ՀՀ նախագահին հարցրեք՝ ի՞նչ էր անում նոյեմբերի 17-ին Բաքվում: Նա և նրա բոլոր աշխատողները վարձատրվում են մեր հարկերի հաշվին, և մենք՝ որպես հարկատու, պահանջում ենք ծառայել ՀՀ շահերին:
Եթե ոչ, ապա Արմեն Սարգսյանը թող նստի ինքնաթիռ և Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար) հետ գնա Լոնդոն: Մենք իրեն այդ շանսն ու միջանցքը տալիս ենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում