Ռոնալդուի հեթ-տրիկը օգնեց Յուվենթուսին հաղթել Կալյարիին (տեսնյութ)

Ռոնալդուի հեթ-տրիկը օգնեց Յուվենթուսին հաղթել Կալյարիին (տեսնյութ)

Շարունակվում է իտալական Ա սերիայի 27-րդ տուրը, որի շրջանակում վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Յուվենտուսին»։

Կարելի է ասել, որ առաջին խաղակեսում թուրինյան ակումբը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, քանի որ երեք գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։

Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Պորտուգալացի հարձակվողն իր գոլերը խփեց 10-րդ, 25-րդ ու 32-րդ րոպեներին։

Կրիշն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 23 գնդակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Ռոմելու Լուկակուից առաջ անցնելով 4 գնդակ։

Խփած երեք գնդակներից հետո «ծեր սինյորան» հանգստացրեց խաղը, ինչից էլ օգտվեցին «Կալյարիի» ֆուտբոլիստները, ովքեր 61-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, որն իր անվան դիմաց գրանցեց Ջովանի Սիմեոնեն։

Ավելին անել Սարդինան ներկայանցող ակումբին չհաջողվեց․ «Յուվենտուսը» հաղթեց 3։1 հաշվով։

Այսպիսով, Անդրեա Պիռլոյի թիմը վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 22 միավրոով 17-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում