Դատավոր Մհեր Պետրոսյանին երեկ ԱԱԾ աշխատակի՞ց է այցելել

Դատավոր Մհեր Պետրոսյանին երեկ ԱԱԾ աշխատակի՞ց է այցելել

Երեկ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների երրորդ հայցը ու բավարարել նրանց` հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։

168.am-ի հավաստի տեղեկություններով` հայցը վարույթ ընդունելուց հետո, մինչ որոշում կայացնելը, Մհեր Պետրոսյանին տեղեկացրել են, որ իր ընդունարանում է գտնվում ԱԱԾ աշխատակից, ով ուզում է զրուցել դատավորի հետ։

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մհեր Պետրոսյանը զանգահարել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին ու նրան տեղեկացրել այդ մասին, ինչպես նաև ասել, որ չի ընդունելու ԱԱԾ աշխատակցին։

168.am-ը կապ հաստատեց Գրիգոր Բեքմեզյանի հետ` ցանկանալով նրանից ճշտել լուրի իսկությունը։

Վերջինս հերքեց այս տեղեկությունը՝ ասելով․

– Չգիտեմ` ինֆորմացիսն որտեղից է, բայց ես երեկ 2 անգամ իր հետ խոսել եմ։ Ոչ մի արտառոց բանի մասին դատավորն ինձ չի ասել։ Եթե էական բան լինի, կասի ու մենք ընթացք կտանք։

– Իսկ չի՞ ասել, որ իր ընդունարանում ԱԱԾ աշխատակից է գտնվում։

– Ոչ, չի ասել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում