Էրդողանը կայցելի Ադրբեջան. հայտնի է այցի նպատակը

Էրդողանը կայցելի Ադրբեջան. հայտնի է այցի նպատակը

Առաջիկայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Գյուղատնտեսության եւ անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլին, ով գտնվում է Ադրբեջանում՝ աշխատանքային այցով։

Նա նաեւ ասել է, որ Թուրքիան ծրագրում է աջակցություն հատկացնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում ագրարային ոլորտը զարգացնելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում