Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին

Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին

«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։

«Զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածել էր հայտարարություն, ըստ որի Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում