Ծեծկռտուք խորհրդարանում՝ նախկին նախագահի մասնակցությամբ

Ծեծկռտուք խորհրդարանում՝ նախկին նախագահի մասնակցությամբ

Ուկրաինայի Գերագույն Ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների միջեւ։ Այս մասին հայտնում է «Политика Страны» տելեգրամ ալիքը։

Կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պորոշենկոն փորձել է մոտենալ ամբիոնին այն պահին, երբ ելույթ է ունեցել իր կուսակցության պատգամավորներից Իրինա Գերաշչենկոն։ Պորոշենկոյի ճանապարհը փակել են իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները, սակայն Պորոշենկոն այնուհանդերձ կարողացել է հասնել ամբիոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում