Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
23/04/2021 22:50
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում