Վաղը Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի

Վաղը Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի

Վաղը` ապրիլի 27-ին, Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել է վերջին երկու գումարման խորհրդարանների փոխխոսնակ Կախա Կուճավային:

Կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի կեսից ավելիի աջակցությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց: Թալակվաձեն իր խոսքում նշել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևող լարված բանակցությունները ավարտվել են համաձայնությամբ և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա խորհրդարանի նախագահ լինելուն զուգահեռ ներկայացնում էր նաև իշխող կուսակցությանը, լավ կ

Հետևեք մեզ նաև Telegram-ում