Սպայի պատիվ ունեցող քաղաքական գործիչը

Սպայի պատիվ ունեցող քաղաքական գործիչը

Մեր հայրենիքը վերքերի մեջ է, բայց թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա: Այդ մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի առանցքային գործիչ, «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ Արթուր Վանեցյանը:

Փաշինյանական վարչախումբը հանձնել է Շուշին, Հադրութը և այլ տարածքներ՝ Վանեցյանը ՀՀ քաղաքացիներին փաստացիորեն կոչ է անում չհամակերպվել հայկական հայրենիքի հանձնման հետ: Վանեցյանը սպայի պատիվ ունեցող քաղաքական գործիչ է, իսկ դա նշանակում է, որ թշնամու առաջ ընկրկելը և հայկական հողերը զիջելը ոչ մի կերպ տեղ չունեն նրա ծրագրերի ու աշխարհայացքի մեջ:

Արցախյան պատերազմի օրերին գեներալը չնայած փաշինյանական վարչախմբի հետ խորը և անհաղթահարելի տարաձայնություններին ՝ մի կողմ էր դրել ներքաղաքական բոլոր խնդիրները և իր ջոկատով մասնակցում էր արցախյան գոյմարտին: Հայրենիքի համար օրհասական օրերին Վանեցյանն ընտրեց ոչ թե հարմարավետ գրասենյակն, այլ ռազմաճակատը՝սպայի պատիվն ու Արցախն ավելի կարևոր էին, քան ներքաղաքական դիվիդենտները կամ կյանքին սպառնացող վտանգը:

ՀՀ-ին անհրաժեշտ են հայրենասեր գործիչներ, որոնք ոչ թե օտար տերությունների դրածոներ են և շարժվում են հակահայկական օրակարգերով, այլ իրենց անցած ճանապարհով և կենսագրությամբ են ապացուցել, թե հայրենիքն ու սպայի պատիվն ինչ արժեք ունեն իրենց համար:

Անհայրենիք դասալիքներն այսօր փորձում են սև փիառ իրականացնել ողջ կյանքում ուժային համակարգում Հայաստանի անվտանգությունն անբասիր ծառայությամբ ապահոված գեներալի դեմ։ Անօգուտ զբաղմունք է, քանի որ իր համոզմունքներում անսասան է սպայի պատիվ ունեցող քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում