Կրեմլից հաստատել են Պուտին-Բայդեն հանդիպման վայրն ու օրը

Կրեմլից հաստատել են Պուտին-Բայդեն հանդիպման վայրն ու օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-ին Ժնևում հանդիպում կանցնացնի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»,– ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում