Արցախի պետնախարարը հեռանում է. «Հրապարակ»

Արցախի պետնախարարը հեռանում է. «Հրապարակ»

Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանն օրերս հրաժարական տվեց։ Մենք գրել էինք, որ ԱԺ-ում նրա ընտրությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով։ Նախագահն առնվազն պետք է ֆինանսիստի 10 տարվա աշխատանքային փորձ ունենա, բայց Բաղդասարյանն ընդամենը 7 ամիս նախարար է աշխատել։ Եվ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն այս առիթով դիմել էր գերագույն կամ սահմանադրական դատարան։ Մի քանի օրից պետք է կայանար նիստը, բայց Բաղդասարյանը մի ոտք առաջ հրաժարական տվեց՝ թերեւս կանխատեսելով, որ իր օգտին չի լինելու որոշումը, եւ բացահայտվելու է իշխանության թույլ տված ապօրինությունը։ Արայիկ Հարությունյանը Բաղդասարյանին անգործ չի թողնի, որոշել է նշանակել պետնախարար։ Մենք նախօրեին գրել էինք, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մտադիր է հեռանալ Արցախից, թեեւ այլ աղբյուր ասաց, որ հնարավոր է փոխատեղում լինի՝ պետնախարարին գործուղեն Հաշվեքննիչ պալատ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում