Մակրոնն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից

Մակրոնն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Գրում է Mediamax.am.

«Կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում: Մենք համերաշխ ենք Հայաստանի հետ եւ կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Էմանուել Մակրոնը:

Նա նշել է, ոչ Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի:

«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, Նիկոլ Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների եւ անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը»,- ասել է Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի եւ հաստատելու երկխոսություն կողմերի միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում