Մոսկվայում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը
02/06/2021 23:14
Նմանատիպ
Չորեքշաբթի օրը Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի տարածքներում սրման լարվածության նվազեցումը:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով իր աղբյուրներին, գրում է Tert.am-ը:
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է իրավիճակի սրման նվազեցման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում:
Պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները», – տեղեկացրել է աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում