Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում, մասնավորապես Երևանի կյանքում: Սկսել է իր գործունեությունը պարեկային ոստիկանությունը, որը նոր տիպի ոստիկանություն է՝ բառի բովանդակային ու մարդկային ռեսուրսի իմաստով: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանն ասաց, որ ծառայություն է իրականացնում 698 պարեկային ոստիկաններ: Նրանց 70 տոկոսը մարդիկ ենք, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել: 30 տոկոսն էլ այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, ինչի արդյունքում պետք է լինի նոր կարգի ոստիկանություն:

«Հիմա մասնավորապես Երևանում ՃՈ-ն հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը: Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի: Նա քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով չի հաղորդակցվելու: Պարեկային ոստիկանությունն իրականացնում է նաև ՃՈ-ից մեզ ծանոթ գործառույթները»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում