AM | RU
USD
EUR
RUB

Ավելի քան 11 հազար դիմորդներից առայժմ ուսանող է դարձել 8083-ը

 

Ավելի քան 11 հազար դիմորդներից առայժմ ուսանող է դարձել 8083-ը։

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ամփոփել է 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները։ Նրա խոսքով՝ այս տարվա քննությունները տարբերվել են թե՛ 2019, թե՛ 2020 թվականների քննություններից:

«2019 թ.-ի քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թ․-ին դիմորդները հանձնել են ընդունելության մեկ քննություն, իսկ 2021 թ․-ին՝ առավելագույնը երկու քննություն: Սա նշում եմ այն նպատակով, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- նշել է ԳԹԿ փոխտնօրենը և հավելել, որ այս տարի բուհերին հատկացվել է 1800 անվճար տեղ․ վճարովի տեղերը 21800 էին:

ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ դուրս է մնացել մրցույթից․ նրանցից 1546-ը չի հաղթահարել քննության անցողիկ շեմը։

Ըստ բանախոսի՝ դիմորդների շրջանում ամենապահանջվածը ՏՏ ոլորտն է։ Լավագույն հնգյակում է հայտնվել «Սերվիս» մասնագիտությունը, ինչը, Կարո Նասիբյանի խոսքով, անակնկալ էր:

«Չնայած ՏՏ ոլորտի մասնագիտությունները բուհերը բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ, այդ ոլորտը նորից պահանջված է։

Մեծ է հետաքրքրությունը նաև իրավագիտության նկատմամբ․ այդ մասնագիտությամբ դիմորդների համարյա կեսն ընդունվել է, 22-ը՝ ստացել անբավարար գնահատական, իսկ 135-ը՝ դուրս մնացել մրցույթից։

Ինչպես միշտ, պահանջված են նաև բուժական մասնագիտությունները, հիմնականում «Բուժական գործը» և «Ստոմատոլոգիան»։

Միաժամանակ նշեմ, որ եթե տարիներ շարունակ պահանջված են եղել տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես` «Ֆինանսներ և վարկ» ու «Կառավարում» մասնագիտությունները, ապա այս տարի այդ մասնագիտություններով ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով:

Կարելի է ասել` համարյա մրցույթ չի եղել»,- ընդգծել է Կարո Նասիբյանը և հավելել, որ քիչ դիմորդներ ունեն քիմիային առնչվող մասնագիտությունները, ինչպես նաև փոքր պահանջարկ՝ կրոնագիտությունը, աստվածաբանությունը, արվեստաբանությունը, մշակութաբանությունը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում:

Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն՝ դիմորդներն ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր:

Նշյալ առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:

«Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չեմ կարող ասել, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Լրացուցիչ փուլով կազմակերպված քննությունների գնահատականները սովորաբար ցածր են լինում:

Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Ընդհանուր գնահատականների համար անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- նշել է Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ այս տարի հայոց լեզվից քննություն հանձնողների 1/3-ը 18-ից բարձր միավոր է ստացել:

Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվի, Կարո Նասիբյանը փաստել է, որ տարիներ շարունակ օտար լեզվից ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից:

Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ բանախոսը նշել է, որ այդ թիվը բավականին մեծ է, քանի որ բացի պետական բուհերից՝ ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը. «Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք: Դիմորդները հուլիսի 19-ից dimord.am կայքում հնարավորություն ունեն ծանոթանալու պետական և ոչ պետական բուհերի թափուր մնացած տեղերին՝ ըստ մասնագիտությունների և բուհերի»:

Հիշեցնենք, որ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատելու է հուլիսի 30-ին:

Լրահոս
Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan