Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը

Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը

Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառ են դարձել հրկիզումները, հանցագործները կպատժվեն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Այս շաբաթվա կեսին անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում: Դրանից հետո հրդեհներ են բռնկվել երկրի այլ նահանգներում, այդ թվում` Այդին և Մուղլու հանգստավայրերում: Բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ: Ներկայումս 98 թեժ կետերից 88-ը տեղայնացվել է: Բելառուսն ու Ռուսաստանը իրենց ինքնաթիռներն են ուղարկել Թուրքիա` հրդեհների դեմ պայքարին օգնելու համար:

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,– ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր ծանոթանալու հրդեհների վայրերում տիրող իրավիճակին:

Թուրք առաջնորդը խոստացել է, որ անտառային հրդեհներից տուժածների համար տներ կկառուցվեն մեկ տարվա ընթացքում: Բացի այդ, ըստ Էրդողանի, տուժածներին տրվում է նաեւ նյութական աջակցություն` բյուջեից շտապ օգնության համար կհատկացվի մոտ 6 մլն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում