Բաքուն Երևանին մեղադրել է «հայ զինծառայողներին ապօրինաբար ԼՂ տեղափոխելու համար»

Բաքուն Երևանին մեղադրել է «հայ զինծառայողներին ապօրինաբար ԼՂ տեղափոխելու համար»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ (Մխիթարաշեն՝ Խմբ.), Շուշաքենդ (Շոշ՝ Խմբ.) բնակավայրերի, Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,- ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ իրենք ժամանակավորապես են տեղակայված, Հայաստանի Զինված Ուժերի տեղակայման դեպքերին», – ասել է Ադրբեջանի պաշտպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում