Հայկական ստորաբաժանումները Շուշիի Եղցահող գյուղից հետ չեն քաշվել. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հայկական ստորաբաժանումները Շուշիի Եղցահող գյուղից հետ չեն քաշվել. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Շուշիի Եղցահող գյուղի մոտից հայկական կողմի ստորաբաժանումների հետ քաշվելու լուրը չի համատատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Եղցահող գյուղի հատվածում էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել»,֊ ասաց նա։

Հիշեցնենք, որ Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը երեկ Tert.am–ին ասել էր, որ Եղցահողից ՊԲ զինծառայողները դուրս են բերվել, գյուղը պաշտպանող չկա, իսկ ադրբեջանցիները դիրքավորվում են։

«Մեր զինծառայողներին դիրքերից երեկ են իջեցրել, ռուս խաղաղապահների ներկայությամբ, մեզ տեղեկացրել են, որ իրենք են իրականացնելու պարեկային ծառայություն: Դա նշանակում է, որ շուրջօրյա չեն հերթապահելու, հերթապահությունը կազմակերպելու են շրջայցերով: Մենք խնդրել ենք, որ հերթապահությունը լինի շուրջօրյա, սակայն այս պահի դրությամբ դեռ նորություն չկա»,– ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում