AM | RU
USD
EUR
RUB

Քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը:

Մասնավորապես, տղամարդուն, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն՝ այդ կերպ վերջինիս իր կամքին հակառակ կտրելով իր միկրոսոցիալական միջավայրից: Այնուհետև նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ քրեական հեղինակություն համարվող անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28 Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են Ոսկու և արծաթի գներն աճել են Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո․ քաղաքագետ Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Հայ ռազմագերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan