Մարտակերտի տներից մեկում ադրբեջանցի է գերեվարվել. տեսանյութ
26/08/2021 08:40
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում նախօրեին ադրբեջանցի է գերեվարվել։ Դեպքի մասին տեղեկություններ են հայտնում սոցցանցերի հայ օգտատերերը, որոնք նաև տեսանյութ են տեղադրել։
Ըստ առկա տեղեկությունների, ադրբեջանցի զինծառայողը մտել է Մարտակերտի տներից մեկը և այնտեղ գտնվող երկու երեխաներից դանակի սպառնալիքի տակ սնունդ պահանջել։ Երեխաներից մեկը հասցրել է զանգել ոստիկանություն և տեղեկացնել կատարվածի մասին։ Մինչ ադրբեջանցին հաց էր ուտում, երեխաները փախել են տնից։ Քիչ ավելի ուշ թշնամին ձերբակալվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում