AM | RU
USD
EUR
RUB

Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի. Forrights.am

 

Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում` ադրբեջանական սահմանի մոտ, ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք: Այս մասին գրում է Forrights.am-ը։

Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է»,-պատմել է կինը:

Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:

44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:

Ասել է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:

Իզաուրան դիմել է պետական տարբեր մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:

«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է փորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի»,-իր հուսահատ քայլը բացատրել է Իզաուրան: Նույնը նա պատմել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրեն հետ են բերել Արցախ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ․ ՊՆ ղեկավար Սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Մահացել է Օզդեմիր Բայրաքթարը Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան. համերգ՝ նվիրված Ազնավուրին և Թարիվերդիևին Եվրոպայում գազի գինն իջել Է մինչև 980 դոլար Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը «Բալասանյան» դաշինքը հաղթեց Գյումրիում Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյանը Գորիս խոշորացված համայնքում հաղթել է Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Մեղրիում «Բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է «Առուշանյան» դաշինքը Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում առաջատար է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15,97 տոկոս․ ԿԸՀ Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan