Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին

Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն։

Ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում, ՌԴ նախագահը շեշտել է նաև, որ գործում է արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իսկապես դաշնակցային բնույթ ունեն: Մեր պետությունների միջև ստեղծվել է բովանդակալից երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն», – ընդգծել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում