Սաակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնվելով

Սաակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնվելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սաաակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ:

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել:

Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում