Ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը․ ԱՆ

Ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, Times․am: Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:

«Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում. վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում