Հայաստանը ցանկանում է ձեռքբերել ռուսական նորագույն հարվածային ուղղաթիռներ

Հայաստանը ցանկանում է ձեռքբերել ռուսական նորագույն հարվածային ուղղաթիռներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, Times․am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել նորագույն Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռներ։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է «Вертолеты России» հոլդինգի նախագահ Անդրեյ Բոգինսկին։

«Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որն անցել է նոյեմբերի 14-ից 18-ն Արաբական միացյալ էմիրություններում, Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռների նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել։ Հետաքրքրվողների թվում են Հայաստանը, Ղազախստանը և ԱՄԷ-ն», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում