Արցախի ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է զոհվել
06/12/2021 00:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում