ԱՄՆ ռազմաօդային ուժերը ՌԴ սահմանների մոտ թևավոր հրթիռների կիրառում են մշակում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ՌԴ սահմանների մոտ թևավոր հրթիռների կիրառում են մշակում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են հաճախ հայտնվել ՌԴ արևելյան սահմանների մերձակայքում՝ մշակելով թևավոր հրթիռների կիրառման գիծ դուրս գալը։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Վերջերս ավելացել է ԱՄՆ ռազմական ավիացիայի թռիչքների թիվը Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ։ Ամերիկյան ռմբակոծիչները փորձարկում են պայմանական թիրախներին հրթիռային հարված հասցնել»,-ասել է Գերասիմովը:

Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում ռուսական հակաօդային պաշտպանությունը «ժամանակին հայտնաբերում է նման թիրախները և միջոցներ է ձեռնարկում միջադեպերը կանխելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում