Ադրբեջանցիների մոտ հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը վերադարձվել է

Ադրբեջանցիների մոտ հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը վերադարձվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 14.01.2022թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում