ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ
20/01/2022 18:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ռուսական մեդիայի մի քանիներկայացուցիչների դեմ։ Այս մասին գրում է «Washington Post»-ը։
Ըստ պարբերականի՝ իրենց ձեռքի տակ է հայտնվել նախագիծը, որով կոնգրեսականներն առաջարկվում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ որոշ գործող և նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ «Россия сегодня» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի, Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում