Ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն տեսնում Հարավային Կովկասի ապագան․ Լավրով

Ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն տեսնում Հարավային Կովկասի ապագան․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, Times․am: ՌԴ ԱԳՆ-ն hրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները:

Հարցին, թե ինչպես է Լավրովը տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, ԱԳՆ ղեկավարն ասել է․

«Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում