Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, Times․am: Երևանում հունվարի 21-ի ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Արցախում հունվարի 21-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում