Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում

Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել․

«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»։

Հիշեցնենք, որ Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանի քրեական գործը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում