FT. Պուտին-Մակրոն հանդիպումը «նպաստում է» Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային

FT. Պուտին-Մակրոն հանդիպումը «նպաստում է» Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային

Financial Times-ը, հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակում «շարժվել» է դեպի դեէսկալացիա, մասնավորապես՝ իբր քննարկվել են զորավարժությունների ավարտից հետո Բելառուսից ռուս զինվորականների դուրս բերման հարցը, գրում է Panorama.am-ը։

«Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել չձեռնարկել նոր ռազմական նախաձեռնություններ և սկսել ընդլայնված երկխոսություն ռուսական զորքերի տեղակայման շուրջ։ Ֆրանսիացի երկու պաշտոնյաներն ասել են, որ համաձայնագիրը կարող է ներառել նաև այս ամիս, լայնածավալ համատեղ զորավարժությունների ավարտից հետո, որին մասնակցում է մոտ 30 հազարանոց զինվորական կազմը, Բելառուսից ռուսական ուժերի դուրսբերումը, ինչը նույնպես կնպաստի հետագա հանդիպումների և «կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ կառուցողական երկխոսություն սկսելուն» մասին համաձայնության ձեռքբերմանը»,-գրում է թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ ոչ Պուտինը, ոչ էլ Մակրոնը բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ չեն նշել նման խոստումներ քննարկելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում